▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Հայաստանն ընտրեց Ռուսաստանին

Հիմա, երբ արդեն ակնհայտ է, որ Հայաստանը կատարեց ամիսներ առաջ իր առջև դրած «կամ, կամ»-ի ընտրությունն ի նպաստ Ռուսաստանի, հիմնական հարցը այս է` ինչու, ինչու Հայաստանն ընտրեց Ռուսաստանին Եվրոպայի փոխարեն, միթե ամեն բան պայմանավորված էր միայն տնտեսական ու քաղաքական պատճառներով, թե կա այլ պատճառ կամ պատճառներ: Քաղաքական և տնտեսական պատճառները բնականաբար իրենց հետքն ունեցան կայացված որոշման մեջ և կարող ենք ասել բավական լուրջ դերակատարության բաժին կար նրանց սահմանված, սակայն միայն քաղաքականությամբ և տնտեսությամբ չէ, որ ամեն բան պայմանավորված էր .... Հայաստանն ընտրեց ոչ միայն իր քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարը, այլև իր արժեհամակարգն ու հոգևոր զարգացման ուղղությունը` ավանդական մշակութային ու հոգևոր արժեքների ջատագով ռուսաստանին նախապատվություն տալով անհատապաշտական և աշխարհիկ Եվրոպայի փոխարեն: Սա իր էությամբ բավական լուրջ ընտրություն էր, ընտրություն, որի հիմքերը շատ խորն են. այլ կերպ ասած սա ողջ ժողովրդի կատարած ընտրությունն էր հատկապես այս ընթացքում երկրի ներսում տեղի ունեցող եվրոպականացման խմորումների ֆոնին; Ուղղակի Եվրոպան սխալվեց երբ փորձեց սեփական պատկերացումները ազատոթւյան ու արժեքների մասին «փաթաթել» Հայաստանի ու հայ ժողովրդի վզին և բազմազանությունը սկսեց դիտարկվել զուտ միայն սեփական երկակի ստանդարտների համատեքստում, մինչդեռ պետք էր, որ պատշաճ հարգանք ու համարժեք վերաբերմունք դրսևորվեր ազգային նկարագրի արժեքների ու հոգևոր հիմքերի նկատմամբ և չգնալ համահարթեցման ճանապարհով այն դեպքում, երբ այդ նույն ճանապարհը սեփական ընտանիքի անդամների համար գործող չէ և այստեղ էլ վերստին դրվում է երեսպաշտական երկվության խնդիրը: Օրեր առաջ Կաթողիկոսը «Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովի մասնակիցներին հղված իր ուղերձի մեջ բավական հետաքրքիր ու կարևոր մեսսիջներ էր փոխանցել, որոնք ավաղ չհասկացվեցին ու համարժեք կերպով չգնահատվեցին, մինչդեռ հարկ էր, որ մի ողջ ժողովրդի կրոնական առաջնորդի խոսքը ընկալվեր ըստ արժանվույն. ի վերջո որքան էլ լինենք եվրոպացի մենք նաև արևելքցի ենք իսկ արևելքցուն ճանաչում են նրա կրոնով, քանի որ կրոնն է նրա համար հարատևության երաշխավորը; Հենց այստեղ սխալվեց Եվրոպան ու կրեց պարտություն Ռուսաստանի հետ կեցվածք ճշտելու իր մենամարտի մեջ; Իսկ որպես ամփոփում թերևս պետք էր հիշել գարեգին Երկրորդի ուղերձից որոշ հատվածներ.
«Մեծապես գնահատելի է Մեզ համար կրոնական ազատությանն ու դրա մարտահրավերներին նվիրված այս համաժողովի անցկացումը քրիստոնեական հինավուրց մի երկրում, որի ամեն անկյուն ու քար պատված է մարդկային արժեքների եւ ազատության համար մղված պայքարի վկայությամբ»
««Ապրել միասին, արժանապատվորեն` իբրեւ հավասար մարդիկ՚. այսպես է բացվում Եվրախորհրդի կողմից մշակված ու ներկայացված «Սպիտակ գիրքը», որը նոր հորիզոններ է բացում միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ասպարեզում»
«Ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները` դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխոսության իրական արժեքն ու կրոնական ազատության ճիշտ ընկալումը, որի հիմնական նպատակն է նպաստել հանդուրժողականությանը, աշխարհում խաղաղությանը, կայունությանն ու բարօրությանը»;
«Անկեղծ հոգով ու մոտեցումով ծնվող երկխոսության մեջ է, որ մշակութային եւ կրոնական ինքնության հավասար դրսեւորումն ուղիղ համեմատական է մերձավորին սիրո ու հանդուրժողականության մեջ տեսնելու ցանկությանը. «Եղբարք, միայն զի ազատութիւնն ձեր ոչ լինիցի ի պատճառս մարմնոյ, այլ սիրով ծառայեցէք միմեանց», -բացատրում է Սուրբ Պողոս առաքյալը (Գաղ. Ե 13)»
«Զարգացման նոր փուլ թեւակոխած Եվրոպական քաղաքակրթությունն պետք է շարունակի հարգել հնագույն քրիստոնեական արմատներ ունեցող ժողովուրդների մշակութային յուրահատկությունները` բազմազանությունը դիտելով որպես համաեվրոպական հարստություն»:  Սրանք ուզերձներ էին, որ չհասկացան Արևմուտքում:

Արսեն Լևոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին