▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ կրակելու հրաման չի տրվել ապրիլի 2-ի գիշերը

Այսօր հրավիրված ասուլիսում երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանն անդրադարձավ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն, ըստ տեսանյութի, անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք:

Սարգսյանը նախ նշեց, որ առաջին գծում կրակել, թե չկրակել որոշում է կոնկրետ ստորաբաժանման ղեկավարը, ոչ թե գերագույն գլխավոր հրամանատարը։ Սարգսյանը միևնույն ժամանակ պնդեց, որ որևէ տարօրինակ բան չկա, որ հրամանատարը հրահանգել է չկրակել և սպասել՝ մինչեւ հակառակորդը մոտենա կոնկրետ խոցման կետին։

Սարգսյանը պնդեց, որ հենց հրամանատարի համբերատարության և նպատակասլացության շնորհիվ է, որ հակառակորդը կրել դիրքային կորուստներ հենց այդ հատվածում։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին