▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ մենք ալ երջանիկ պիտի չըլլանք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քաղաքականութենէն կարելի չէ երբեք բացարձակ ճշմարտութիւն
իմանալ-Իւրաքանչիւր կուսակցական խմբաւորում 
/երկրագունտի տարածքին/ միշտ ջուրը իր ջաղացքին կը տանի,ոմանք կոպտորէն/մեզի նման/, ուրիշներ ՝նրբօրէն ըսենք Դանիացիներուն նման,բայց տարբերութիւնը միայն ձեւական է: Յաճախ մեր TV-ներուն կը յայտնուին --տնտեսագէտ-քաղաքագէտ- պատմագէտ-իրաւագէտ-յուշարձանագէտ --և այլն տիտղոսաւոր անձեր որ իրենց " ---- գէտ " -երով ,հանգիստ եկամուտներ ապահոված մեր կռնակէն կ՝ապրին,ստէպ պատուէրներ գործադրելով: Այդ է պատճառը որ ես առանց չարամտութեան կամ կեղծ համեստութեան միշտ կրկնած եմ որ քաղաքականութենէ բան չեմ հասկնար և չեմ ալ ուզեր խառնուիլ,բայց կրթնելով իմ բնատուր ողջմտութեան և տարիներու փորձառութեան եզրակացութիւններ կը հանեմ և ինծի հետեւողներն ալ կը զգուշացնեմ որ օդային խոստումներէ չտարուին : Հին Հռոմի իմասասէրները գործնական բնաբան ստեղծած էին զգուշացնելու իրենց հետեւորդները
" CONTRA FACTUM - NON VALET ARGUMENTUM "
" իՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՄԱՑ ԱՒԵԼՈՐԴ Է ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ "

Արդեօք կայ՞ կուսակցութիւն մը -նորածին կամ հարիւրամեայ- որ խոստումներ տայ երկիրը քանդելու,դժբախսութիւն խոստանալու կամ ժողովուրդը կողոպտելու և իրենց գրպաննելու լեցնելու...բայց բնաւ հարց կու տաք՞ որ ինչու՞ Քսանհինգ տարի է երկիրը կը քանդուի,ժողովուրդը կը գաղթէ,օտար մայթեր կ՝իյնայ պատառ մը հացի համար և արդար կեանքի մը փնտռտուքով...
Նորմալ կը գտնէք՞ որ մեր բանտերուն մէջ քաղաքական նկատումներով ,հերոս տղաք գտնուին որ Հայրենիքի պաշտպանութեան համար զէնք բարձրացուցած են թշնամիին դէմ, և մեծ թիւով խուլիկաններ ազատօրէն շրջին սրճարանէ սրճարան,Գազինոյէ-գազինօ: Ես համոզուած եմ որ մեր ԲՈԼՈՐ դժուարութիւններուն բանալին այս հարցը արդարօրէն լուծելուն մէջ է: Ամէնքս կը վերադառնանք ՏՈՒՆ ստեղծելով ՀԶՕՐ ՀԱՅՐԵՆԻՔ և կ՝ապրինք խաղաղութեամբ մեր Մայր հողին վրայ:

Հարություն Վարդապետ Պզտիկյան

Կարդացեք նաև` Վարդապետ, զգույշ եղիր...Հարություն Պզտիկյանն՝Ազնավուրի խորհրդի, Հայաստանի խնդիրների և այլնի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին