▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ մինչև հիմա չկան հայրենիքը ծախածների անունները. հարց` Նիկոլ Փաշինյանին

Պատերազմի հետ կապված՝ ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, շուրջ 1300 քրեական գործ կա: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ քրեական գործերով ընթանում է նախաքննություն:

Վարչապետը պատասխանեց ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին՝ պատերազմի ընթացքում հնարավոր դավաճանական գործողությունների մասին: «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ»,- ասաց վարչապետը: Անդրադառնալով դավաճանության դեպքերին՝ Փաշինյանը շեշտեց, որ իր արած հայտարարությունների հիման վրա կան կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր, և համոզված է, որ քրեական գործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին