Երեկ երեկոյան Լուսնի անսովոր տեսքը զարմացրել է Սիսիանի բնակչներին: Նրանց խոսքով Լուսինը օղակաձև է եղել, իսկ ներսից թվում էր, թե ծիլ ունի:
«Սա ավելի շուտ օպտիկական էֆեկտ է, որը կապված է լինում մթնոլորտի վիճակի հետ»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով երևույթի մասին` ասաց աստղագետ, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի(ԲԱ)առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի(ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանը` կարևորելով տվյալ պահին տվյալ վայրում ուսումնասիրություն կատարելը:
Անի Կարապետյան
Լուսանկարը` a1plus.am-ի