▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է հնարավոր 6 միլիարդ դոլարի ապօրինի արտահոսքը. Լևոն Զուրաբյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը:
«Տարօրինակ է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները կարծես այլ քաղաքականություն են տանում` արհեստականորեն արժևորելու դրամը: Այդ քաղաքականությունը սկսվել է 2000-ական թվականներից և  մինչ օրս լուրջ փոփոխություն արված չէ: Դրա միակա բացատրությունը, ըստ իս, այն է, որ իրականում ԿԲ-ն և ՀՀ իշխանությունը սպասարկում են Հայաստանի աղճատված տնտեսական մոդելը, համաձայն որի գնողականությունը ձևավորվում է դրսից: Ինչու ՀՀ իշխանությունն ու ԿԲ-ն չեն անում այն, ինչ-որ անում են բոլոր առաջադեմ ազգերը համաշխարհային տնտեսության այս պատերազմում: Եվ երկրորդ, Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի, վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանից տեղի է ունեցել կապիտալի ապօրինի սպեմաներով արտահոսք, որը հավասարվում է մոտ 6 միլիարդ դոլարի: ԿԲ-ի պարտավորությունն է` վերահսկել այս ամենը, պայքարել փողերի լվացման դեմ: Եվ, եթե նման բան կատարվել է, ԿԲ-ը և իշխանությունը կրթում է դրա պատասխանատվությունը»,-հարցերն ուղղելով Արթուր Ջավադյանին` ասաց ՀԱԿ պատգամավո Լևոն Զուրաբյան:
Նա խնդրեց պարզաբանել, թե ինչպես է հնարավոր 6 միլիարդ ապօրինի փող գնա արտասահման:
Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ բացի գնաճային սեզոյանությունից կա նաև արժութային ռեզոնանսություն, որը կապված է տուրիզմի, զբոսաշրջության զարգացման հետ: Ամառվա ընթացքում ունենում ենք ավելի մեծ ճնշում, քան ձմեռվա ամիսներին: 
Ինչ վերաբերում է 6 միլիարդին, Արթուր Ջավադյանը ասաց, որ փորձեցին հանդիպել հեղիանկներին, դա Համաշխարհային բանկը չէր արել, այլ մի խումբ մասնակիցներ և դա մասնագետների կարծիք է: Մենք տիրապետում ենք բոլոր հոսքերին և արտահոսքին: Նրանք վերցրել են որոշ երկրների բորսային գները և հաշվի չեն առել այն, որ ունենք տարբեր շուկաներ և գները տաբեր են: Նրանք ասում են, որ այդ փողը ոչ թե Հայաստանից է դուրս եկել, այլ պետք է գար Հայաստան: Պատրաստ եմ նրանց հրավիրել և կլոր սեղան կազմակերպել:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը, որին պատգամավորները հարցեր ուղղելու հնարավորություն ստացան:

«Տարօրինակ է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները կարծես այլ քաղաքականություն են տանում` արհեստականորեն արժևորելու դրամը: Այդ քաղաքականությունը սկսվել է 2000-ական թվականներից և մինչ օրս լուրջ փոփոխություն արված չէ: Դրա միակ բացատրությունը, ըստ իս, այն է, որ իրականում ԿԲ-ն և ՀՀ իշխանությունը սպասարկում են Հայաստանի աղճատված տնտեսական մոդելը, համաձայն որի գնողականությունը ձևավորվում է դրսից: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունն ու ԿԲ-ն չեն անում այն, ինչ-որ անում են բոլոր առաջադեմ ազգերը` համաշխարհային տնտեսության այս պատերազմում: Եվ երկրորդ, Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի, վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանից տեղի է ունեցել կապիտալի ապօրինի սխեմաներով արտահոսք, որը հավասարվում է մոտ 6 միլիարդ դոլարի: ԿԲ-ի պարտավորությունն է` վերահսկել այս ամենը, պայքարել փողերի լվացման դեմ: Եվ, եթե նման բան կատարվել է, ԿԲ-ը և իշխանությունը կրում է դրա պատասխանատվությունը»,-հարցերն ուղղելով Արթուր Ջավադյանին` ասաց ՀԱԿ պատգամավո Լևոն Զուրաբյան:

Նա խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է հնարավոր 6 միլիարդ դոլարի ապօրինի փող գնա արտասահման:

Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ բացի գնաճային սեզոնայնությունից կա նաև արժութային ռեզոնանսություն, որը կապված է տուրիզմի, զբոսաշրջության զարգացման հետ:

«Ամառվա ընթացքում ունենում ենք ավելի մեծ ճնշում, քան ձմեռվա ամիսներին: Ինչ վերաբերում է 6 միլիարդին, ապա փորձեցինք հանդիպել հեղիանկներին, դա Համաշխարհային բանկը չէր արել, այլ մի խումբ մասնակիցներ և դա մասնագետների կարծիք է: Մենք տիրապետում ենք բոլոր հոսքերին և արտահոսքին: Նրանք վերցրել են որոշ երկրների բորսային գները և հաշվի չեն առել այն, որ ունենք տարբեր շուկաներ և գները տաբեր են: Նրանք ասում են, որ այդ փողը ոչ թե Հայաստանից է դուրս եկել, այլ պետք է գար Հայաստան: Պատրաստ եմ նրանց հրավիրել և կլոր սեղան կազմակերպել»,-նկատեց Արթուր Ջավադյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին