▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրվեժի հյուրանոցում՝ բացումից 1 օր առաջ հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին

Ապրիլի 26-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում, հայտնաբերել են տղամարդու մարմիններ: Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:

Տեղի ունեցածը սպանությո՞ւն է թե՞ դժբախտ պատահար, պարզվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին