▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Նարինե Դովլաթյանը

Հունվարի 7-ին Նարինե Դովլաթյանը դարձավ 22 տարեկան: Նա չի սիրում նշել տոները. «Ավելի հետաքրքիր է լինում, երբ անսպասելի մի օրը տոն է դառնում, իսկ հենց տոն օրերը չեմ սիրում նշել»: Հենց այս պատճառով էլ Նարինեն առանձնապես չի սպասել ծննդյան օրվան:

Այնուամենայնիվ,  նա մտերիների ու հարազատների հետ իրենց տանը նշել է տարեդարձը: Այս մասին գրում է esyes.am-ը: 2012 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության տարվա հայտնությունը թեև ծննդյան կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, սակայն կարծում է, որ այդ օրը պետք է շնորհավորեն իր ծնողներին, մասնավորապես՝ մայրիկին:

Նարինեն մտադիր է հաջորդ տարեդարձերից մեկը համերգի տեսքով անցկացնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին