▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խոսրովի անտառում հրդեհաշիջման գործընթացը կառավարում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ողբերգական ավտովթար Վայոց ձորում. ընտանիքի անդամներից 3-ը տեղում մահացել են, կա 3 վիրավոր

«Շատերը չեն պատկերացնում՝ ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ սառնարանի» շենքում. . .

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել «օրենքով գող» Պզոյի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի մասին

ԱԻՆ-ի տեսանյութը «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի մասին

«Որ մեքենաները շուտ գային, ըսենց չէր ըլնի». Սամվել Ալեքսանյանը դժգոհեց ԱԻՆ-ից

Մեր երեխեքի այս քոչարիի մասին էի ասում...Նիկոլ Փաշինյան

Ես մեզ բոլորիս տեսնում եմ ազատ ու երջանիկ Հայաստանի քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս էին հրդեհվող «Մալաթիա մոլի» աշխատակիցները դուրս նետում ապրանքը

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-«Արսենալ». ՈւՂԻՂ

«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. կան տուժածներ

«Ինչու՞ են ավելացել գլխացավը, ալերգիան, ուռուցքները, անպտղությունը և գոմիկները»․ Մարինա Խաչատրյան

Իմ ձայնն այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում. Մարիամ Փաշինյան

Կրկին ուժեղացնում եք «Զվարթնոց» օդանավակայանը. Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում

Մահացել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը նաև Հայաստանի համար

Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան

Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու.Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ազատվել են Վլադիմիր Գասպարյանին այցելելո՞ւ պատճառով

էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց․ Սամվել Մարտիրոսյան

Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ

Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին»․ տեսանյութը կրքեր է բորբոքել համացանցում

Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Փաշինյան

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն թարգմանված ֆիլմերի սխալների մասին

Ռազմական ոստիկանության գնդապետը 6.000.000 ռուբլի կաշառք է վերցրել. նա կալանավորվել է

«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյան

Ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. Նիկոլ Փաշինյան

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա

Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. Նիկոլ Փաշինյան

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված

Հայ ժողովուրդը կարող է լուծել անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրներ. Փաշինյանի ուղերձը

Ձեր դեմքը ծանոթ է. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց դստեր ընկերուհուն

Ժամանակն է անցում կատարել արդար և բարեխիղճ տնտեսական մրցակցության. Գեղամ Գևորգյան

600 նոր աղբաման հասավ Երևան

Բա որ առանց ձեռների ու ոտքերի երեխաներ ծնվեն՝ ի՞նչ եք պատասխան տալու. Նիկոլ Փաշինյանը՝ քիմիկոսին

Սահմանամերձ Սուրենավան համայնքում ստեղծվել է աղջիկների ֆուտբոլի թիմ

Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Բաբկեն Թունյան

Օղի՝ չէ, ջուր կխմեմ... Նիկոլ Փաշինյանը՝ Սարավան գյուղում

«Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը». Արամ Մանուկյան

Էնքան ականջի տակ ասել եք՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ ստեղից. Փաշինյանը կատակեց

Թող թքեն մեր երեսին այն օրը, երբ մենք կսկսենք վաճառել մեր կարծիքը. Դանիել Իոաննիսյան

Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Ենթադրվում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից ՝ մոտ 25 տոննա փոշի․նախկին մարզպետը՝Փաշինյանին

Մաքուր օդից եք խոսում, բայց խի՞ եք տանը ծխախոտով. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին

Ինչպե՞ս է Օսիպյանը հեռախոսով բանակցում ծանր հանցագործության մեջ մեղադրվողի հետ

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։ Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու և բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։ Տևական և արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ ժամը 15-ն անց 25-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ ստացվեց։ Արարատի մարզի Նորամարգ գյուղ մեկնած շտապօգնության խումբը հայտնեց, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում վնասվածքներ ստացած անձինք կան։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը տեղում պարզեցին, որ այդ անձինք վնասվածքները ստացել են պայթյունի հետևանքով։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով 60-ամյա տանտերը, նրա 44-ամյա կինը, նրանց 20-ամյա հարսն ու վերջինիս 1-ամյա որդին տեղափոխվեցին Երևան՝  Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքից մոտ 3 ժամ անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ։ 
Դեպքի վայր հրավիրվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական, ձգաբանական ու սառը զենքի հետազոտությունների գծով մասնագետներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են նռնակների պայթյունների հետևանքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա կնոջ նախկին ամուսինը վիճել էր նախկին կնոջ ու վերջինիս ներկա ամուսնու հետ։ Այդ ընթացքում էլ երկու նռնակ էր նետել նրանց ուղղությամբ և հեռացել։ 
Հարուցված քրեական շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները դեպքից ժամեր անց խուզարկություն են կատարել հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող տղամարդու բնակության հասցեում։ Հայտնաբերվել են վառոդանման զանգվածով պոլիեթիլենային տոպրակ, պայթուցիչներով երկու նռնակ, որոնցից մեկի վրա թափանցիկ ժապավենով ամրացված էր պայթուցիկ զանգված, իսկ մյուսի վրա՝ բացի պայթուցիկ զանգվածից ամրացված էր հրազենի գնդակներ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ 
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Աղբյուրը՝ Ոստիկանություն


Աղբյուրը՝ Ոստիկանություն

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին