▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչպես է պատասխանելու Հայաստանն Ադրբեջանին Վարշավայում

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված "Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները" թեմայով ժողովը,որին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, ԵԱՀԿ ինստիտուտների ներկայացուցիչներ,միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ,հետազոտողներ 57 երկրից... Ադբեջանական ԶԼՄ-ների տվյալներով բավական ակտիվ այդ միջոցառմանը պատրաստվել են նաև Բաքվում... Ներկայացնելով ադրբեջանական պատվիրակության հիմնական գործը "Ժողովրդավարության և Մարդու իրավունքների" ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահիդովն ասել է,որ իրենց գլխավոր խնդիրը հայաստանյան "գերության" մեջ գտնվող Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է,որի համար իրենք մեծ նախապատրաստական աշխատանք են տարել՝եվրոպացիներին ճշմարիտը ներկայացնելու համար...Իսկ ավելի տպավորիչ լինելու նպատակով Վարշավա է մեկնելու նաև Դիլգամ Ասկերովի որդին՝Քուրդօղլու Ասկերովը,ով ևս ելույթնեորով հանդես կգա...
Բոլորս գիտենք,թե ինչ է իրենից ներկայացնում "ադրբեջանական ճշմարտությունը"...
Հիշեցնեմ,որ Բաքվում որպես հայկական գերության մեջ գտնվողներ ներկայացված Ասկերովը և Գուլիևը ադրբեջանական դիվերսանտներ են,ովքեր մուտք գործելով Արցախի տարածք ոչ թե միայն այցելել էին իրենց հարազատների շիրիմներին,ինչպես փորձում է ներկայացնել ալիևյան քարոզչությունը,այլև ձեռքի հետ երկու մարդու են սպանել,իսկ մեկին էլ ծանր վիրավորել են...Դեպքը տեղի է ունեցել 2014 թ-ի հուլիսին...Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ,որ Գուլիև-Ասկերով-Հասանով (վերջինս սպանվել է ձերբակալության ժամանակ) եռյակը մարդասպաններ են...Ապացույցների մեջ հատուկ պետք է առանձնացնեմ հենց նրանց կողմից իրենց իսկ բջջային հեռախոսներով տեսագրված և նկարահանված բազմաթիվ հանցագործությունները (անասնագողությունից մինչև մարդասպանություն)....Դրանք ամենավառ ապացույցներն են...
Ես չգիտեմ,թե ինչպես է նախապատրաստում հակադարձել ազերիների ստերին պաշտոնական Երևանը,բայց շատ լավ կլիներ,եթե մեր պատվիրակությունն էլ Վարշավա տաներ մարդասպաններ Գուլիևի և Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին և 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին...Հենց նրանք է,որ պետք է ԵԱՀԿ այդ ամբիոնից բարձրաձայնեն,թե ինչպե՞ս են պաշտոնական Բաքվի էմիսարները և մարդասպանի որդին կեղծում եղելությունը,իսկ մեր ներկայացուցիչներն էլ պետք է ներկայացնեն վերը նշված տեսաերիզները,որոնք նկարահանվել են մարդասպանների կողմից...
Հ.Գ.Շատ ափսոս,որ հայկական կողմը ձերբակալման ժամանակ չոչնչացրեց նաև Գուլիևին և Ասկերովին... Նախընտրելի է,երբ Ադրբեջանի հերոսները դիակի տեսքով են՝ինչպես Մուբարիզ Իբրահիմովը...

 

Գագիկ Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին