Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 26-ին մեկնել է Դիլիջան եւ հանդիպում է UWC-Դիլիջան միջազգային դպրոցի սաներին։
Վարչապետը դպրոցի հայ եւ օտարերկրացի սաներին ներկայացնելու է կրթության մասին իր պատկերացումները, լսելու է աշակերտների եւ ուսուցիչների կարծիքները։
UWC-Դիլիջան միջազգային դպրոցի սաների և աշխատակիցների հետ շփումը բավականին ջերմ է եղել. համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պաղպաղակով լի հեծանիվ վարում Դիլիջանի միջազգային դպրոցում:
Տեսանյութը՝ Բակուր Մելքոնյանի ֆեսյբուքյան էջից