▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են մեր երեխաներին օտարելու ընտանիքներից. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիր, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից, մինչև 2016 թ․-ի ավարտը, պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/  անձանց իրավունքների պաշտպանությանը  վերաբերվող «Խտրականության դեմ» և միասեռականների ընտանեկան միությունները օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը վերաբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքները:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում ընտանեկան բռնություն է որակվում այսպես կոչված  «տնտեսական»  և «հոգեբանական» բռնություները և «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելը, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակ սահմանված չեն: Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, դրանք կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

Երեխաներին ընտանիքներից օտարման գործընթացը եվրոպական երկրներում։

Աղբյուրն՝ այստեղ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին