arenanews.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով ՝ երեկ տեղի է ունեցել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի որդու հարսանիքը: Հրաչյա Պողոսյանի հարսանցուն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քրոջ դուստրն է: Զույգի նշանադրությունը եղել էր անցած տարի. նրանք երկար տարիներ շփումից հետո որոշել են պաշտոնականացնել հարաբերությունները:
Պսակադրությունը տեղ է ունեցել Սաղմոսավանքում: Երեկոյան խնջույքի համար զույգն ընտրել է «Ֆլորենս» ռեստորանը:
Հարսանյաց արարողությանը ներկա են եղել ինչպես մի շարք պաշտոնյաներ, այնպես էլ շոուբիզնես ներկայացուցիչներ: Ներկաների մեջ եղել է նաև ՀՀ նախագահը, առաջին տիկինը, վարչապետ Կարեն Կարապետյանն: Ներկա է եղել ողջ էլիտան: Ի դեպ, երկրի առաջին դեմքերը ակտիվ մասնակցել են խնջույքին ու պարել են Մարտին Մկրտչյանի երգի ներքո:
Նշենք նաև, որ հարսանյաց արարողությունը վարել են Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լևոնյանը: