▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ենք ապրելու, եթե էլի երկարաձգեն արտակարգ դրությունը, կմեկնեմ Հայաստանից. Սարգիս Գրիգորյան

«Ես արդեն 5.5-6 ամիս էչեմ աշխատել, որքան էլ վաստակել էի, այդ ամենն անսպառ չէ, արդեն մտածում եմ գույքերիցս որոշները վաճառել, սակայն գնորդ չկա: Ցավով եմ սա ասում, որովհետև ես իմ տեսակով գնող եմ, ոչ թե վաճառող»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը, ով տևական ժամանակ առաջ Կառավարության դիմաց բարձրաձայնել էր ստեղծված իրավիճի պատճառով առաջացած խնդիրների մասին, սակայն բերման էր ենթարկվել:

Երեկ՝ հուլիսի 9-ին, Կառավարության դիմաց ռեստորանային ոլորտի շատ աշխատակիցներ իրենց բողոքն էին արտահայտում՝ ասելով, որ արտակարգ դրության երկարաձգման պատճառով իրենք զրկված են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Սարգիս Գրիգորյանը չէր մասնակցել երեկվա ցույցին, քանի որ ըստ նրա՝ որևէ լուծում չի տրվում.

«Չեմ մասնակցել, որովհետև ես չեմ ընդունում, երբ ինձ չեն հարգում և իմ խոսքը չեն լսում: Իմա՞ստը գնալու այն դեպքում, որ բերման են ենթարկվում, դրանից հետո էլ ֆեյքերը մեզ դավաճան և թուրք են անվանում: Սա, իհարկե, չի նշանակում, որ ես չեմ շարունակելու պայքարս: Ես պայքարի այն ձևն եմ հիմա ընտրել, որ իշխանության կողմից հիմա ամենաընդունելին է՝ իմ Instagram-ի էջում եմ խնդիրները բարձրացնում: Ընդ որում՝ հարկ եմ համարում նշել, որ այնպես չէ, որ ես այս ամենն ասում եմ միայն իմ անունից: Ես տեսակով միայնակ հաց կիսող չեմ, իսկ երբ շահարկում են, որ ժամանակին մեծ գումարներ եմ աշխատել, դա էլ միայնակ չեմ վայելելՄիայն գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, սահմանները բացվելուն պես Հայաստանի մեծ մասը դատարկվելու է, ես ինքս էլ կմեկնեմ ՌԴ կամ Միացյալ Նահանգներ, եթե օգոստոսի 15-ից հետո արտակարգ դրությունը կրկին երկարաձգվի, որովհետև դա կնշանակի, որ ես կրկին գումար չեմ աշխատի: Մենք բոլորս իշխանությանը հարց ունենք, եթե փակում եք ամեն ինչ, մենք ինչպե՞ս ենք ապրելու»:

Դիտարկմանը, որ եթե արտակարգ դրությունը երկարաձգվի, և սահմանները կրկին փակ լինեն, այդ դեպքում ինչպե՞ս է պատրաստվում լքել երկիրը, Սարգիսն ասաց.

«Ուղղակի կհատենք սահմանները, կաղաչենք, որ մեզ օգնեն: Կրկնում եմ՝ ես միայն իմ և իմ ընտանիքի մասին չեմ խոսում: Ամեն օր արթնանում եմ,  մտածում, որ երազ է, ու այս ամենը շուտով կավարտվիՄարդիկ իսկապես ունեն օրվա հացը վաստակելու խնդիր, իսկ այս ընթացքում այդ խնդրին լուծում ստանալու փոխարեն՝ ՍԴ-ի հարցն են լուծում, գույքահարկ բարձրացնում»:

Դերասանը մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չի փորձել իր հարցին լուծում տալ կամ խոսել իր հետ: Ըստ Սարգիսի՝ միայն ընդդիմադիր ուժերն են փորձել օգնել, մասնավորապես՝ «ԼՀԿ»-ն:

Հեղինակ՝ Լ.Հ.

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին