Այսօր համացանցում օրինախախտ ոստիկանների մասին հերթական տեսանյութն է հայտնվել: Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվել էին ՃՈ երկու տեսուչներ, ովքեր ականջալուր չէին եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորներին` ուղղված ՃՈ համակարգի աշխատակիցներին ու ղեկավարներին. այն էր` բացառել վատ աշխատանքն ու այնպիսի դրսևորումները, որոնք բնակչության շրջանում դժգոհության առիթ են դառնում:
Ինչպես երևում է տեսանյութից, համակարգում օրինախախտ տեսուչների պակաս չկա: