▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես գլխի ընկնել` երբ է աղջիկը ստում

Այս գաղտնիքի մասին պատմել է ամերիկյան Հետախուզությունների Դաշնային բյուրոյի գործակալ Ջո Նավարոն: Նա վստահ է, որ աշխարհի լավագույն ստի դետեկտորը մարդու աչքերն են: Նրա խոսքով` իրենց մոտ հարցաքննության ժամանակ մարդուն հարցեր են տալիս և ուշադիր նրա աչքերի մեջ նայում` փորձելով վերլուծել նրա պահվածքն այս կամ այն հարցին պատասխանելիս: Հարցաքնության այս եղանակը կարող եք կիրառել համոզվելու համար` ձեր ընկերուհին ստու՞մ է, թե՞ ճշմարտությունն ասում:


1. Նա ամուր սեղմում է շուրթերը

Եթե ձեր հարցին պատասխանելիս աղջիկը ամուր սեղմում է շուրթերը կամ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նա չի կարողանում իրեն զսպել, շտապում է ձեզ համբուրել, նշանակում է` նա ստում է, պարզապես հուզվում է և փորձում շեղել ձեր ուշադրությունը:

2.Կնճռոտում է քիթը

Պատկերացրեք, որ ձեր քթին մոտեցնում են վատ բուրող կերակուր, դուք միանգամից կսկսեք կնճռոտել քիթը: Հենց այսպես է արձագանքում նաև աղջիկը /իհարկե ակնթարթորեն, ոչ երկար/, երբ դուք նրան այնպիսի հարց եք ուղղում, որին պատասխանելը նրա համար տհաճ է:

3. Բարձրացնել է ուսերը

Հետախուզական ծառայություններում այս շարժումն անվանում են «կրիայի էֆեկտ». Հարցաքննության ժամանակ զրուցակիցն այսպես կարծեք թե փորձում է գլուխը թաքցնել ուսերի մեջ` «պատյանի մեջ մտնել»: Սա նշանակում է, որ ինչ-որ բանի մասին նա լռում է:

4.Նա տրորում է աչքերը

Այս շարժումը նշանակում է, որ աղջիկը չի ցանկանում պատասխանել ձեր հարցերին, դրա համար էլ նա փորձում է ընդհատել վիզուալ կոնտակտը և սկսում է տրորել աչքերը: Հետաքրքիր է, որ այս գործողությունը հատուկ է նույնիսկ կույրերին:

5.Նա հազում է և միայն դրանից հետո սկսում խոսել

Խոսքում կակազելն այնքան խոսուն չէ, որքան խոսելու տոնայնության փոփոխությունը. այն հուշում է ստի մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին