▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հեշտությամբ ՄՈՌԱՆԱԼ ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈԶԸ կամ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ

Կյանքում ամենադժվարը սրտի գործն է: Սրտի վիրահատությունը շատ դժվար է, սպին էլ է դժվար լավանում(եթե իհարկե լավանում է), ամեն բաբախյունի հետ այն բացվում ու նորից ցավ է պատճառում:

Սա ի նկատի ունենալով` Մեթ Հյուսթոնը մի քանի <<կանոն>> է մշակել, ըստ որի քեզ ցավ պատճառած մարդուն ավելի շուտ կմոռանաս, քան եթե փակվես սենյակումդ: Իհարկե այս կանոններին պետք է հետևել միայն այն դեպքում, երբ իսկապես ցանկություն է առաջացել մոռանալ քո նախկին ընկերուհուն կամ ընկերոջը:

1. Ջնջեք բոլոր նկարները, որոնցում միասին եք
2. Սոցցանցերում նրան spam/черный список գցեք ու ոչ մի դեպքում մի հետաքրքրվեք նրա նորություններով
3. Թափեք նրա տված նվերները, կամ եթե ափսոսում եք, աչքից հեռու մի տեղ պահեք
4. Ավելի ակտիվ կյանք վարեք, քան երբևէ, նոր ծանոթություններ ձեռք բերեք, նոր վայրեր հաճախեք, օրինակ գնացեք պարի, սպորտի… կամ մասնակցեք կամավորական աշխատանքների
5. Շրջապատիդ խնդրիր այդ մարդու մասին չխոսեն քեզ մոտ
6. Ավելի շատ կոմեդիա նայիր, ոչ թե ռոմանտիկ կամ ինչ-որ լացելու կինո
7. Սկսիր ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքինիդ
8. Մի փորձիր հիշել ձեր անցկացրած լավագույն պահերը, այլ` հիշիր վատերը
9. Քեզ համար T-աձև աղյուսակ գծիր, մի կողմում գրիր նրա դրական, մյուսում բացասական կողմերը և կհամոզվես, որ բացասականը ավելի շատ է

Թերևս այսքանը:

Մի վհատվեք և հիշեք, որ ձեր իսկական կեսը դեռ ձեզ է սպասում:

 

ՎԻԳԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան էջից


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին