▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կարելի է հաշտեցնել կողմերին, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, դպրոցական առարկայացանկում ԿԳՄՍ նախարարության կատարած փոփոխությունների մասին խոսելով, ասաց, որ եվրոպական տարբեր կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, մեր հարևանի կերպարը մեզանում մեղմել, գուցեև վերացնել ու այդկերպ հաշտեցնել կողմերին։

 

«Ինչպե՞ս կարելի է հաշտեցնել կողմերին, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»,- նկատեց պատմաբանը։

Անկախության հռչակումից հետո, երբ ամբողջ աշխարհում մեկը մյուսից հետո սկսեցին ավելի ու ավելի շատ երկրների սկսեցին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական կողմը հենց 90- ականների վերջին օրակարգ բերեց հայ – թուրքական հաշտեցման հանձնաժողովների գործունեությունը։ Ի՞նչ էր սա, եթե ոչ զոհի և ոճրագործի հաշտեցման խնդիր։ Այս հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր։ Մեր իշխանությունները թաքցնում էին, որ պաշտոնապես մասնակցում էին հայ -թուրքական հաշտեցման բանակցություններին, - այսօր, լրագրողների հետ հանդիպան ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, - հայկական կողմը միամտաբար ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը։

Բարեբախտաբար, դա եղավ 2003 թվականի աշնանը, երբ թուրքական կողմը նոր ծուղակներ փորձեց լարել մեր դեմ և արդյունքում հայկական կողմն ուշացած դուրս եկավ այդ ծրագրից։ Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին՝ ցյուրիխյան արձանագրություններն էին, որի առիթով և՛ Սփյուռքում, և՛ հայրենիքում հայ հասարակության խռովքը բոլորը հիշում են։ Բարեբախտաբար, այդ չարաբաստիկ արձանագրությունները, որ նախաստորագրված էին, դուրս եկան օրակարգից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին