▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել». Ֆրանսիայի դեսպան

Երեկ՝ ապրիլի 3-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, մասնավորապես, դեսպանը անդրադարձել է պաշտոնական Բաքվի և Մոսկվայի հնչեցրած այն կարծիքին, որ Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։ Օլիվիե Դըկոտինյինը նշել է, որ չի հասկանում, թե  ինչպե՞ս կարող է  տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։   

Անդրադառնալով ռուսական կողմի պնդմանը, որ առաջիկա եռակողմ հանդիպումը ՌԴ-ի դեմ է՝ դեսպանը նշել  է, որ  նա չի հասկանում այդ տրամաբանությունը.

«Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել»,-նշել է նա։ 

«Կարծում եմ՝ Բրյուսելում կայանալիք  հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր, սակայն, ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում ՀՀ-ի նկատմամբ»,- ընդգծել է դեսպանը` հավելելով, որ վերջին ամիսներին Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցություն է սկսել Հայաստանի հետ։

«Պաշտպանության ոլորտում մենք աջակցում ենք Հայաստանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ամփոփել է դեսպանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին