▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կարող է սրտի կաթվածից մահանալ մի մարդ, ով սիրտ չունի

Օրվա գլխավոր թեմաներից մեկին`Վիկտոր Յանուկովիչի «մահանալու» ասեկոսեներին անդրադարձել է նաև հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանն ու  ֆեյսբուքյան իր էջում  գրել է. 

«Յանուկովիչի մահվան մասին լուրը, որը, բնականաբար, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, բազմաթիվ հետաքրքիր արձագանքների առիթ է դարձել սոցիալական ցանցերում, օրինակ՝ «Ինչպես կարող է սրտի կաթվածից մահանա մի մարդ, որը սիրտ չունի...»: Բայց ինձ ամենից շատ սա դուր եկավ՝ «Չեմ հավատա մինչև Յանուկովիչն ինքը հեռուստատեսությամբ պաշտոնապես չհաստատի իր մահվան մասին տեղեկատվությունը...»:

Հիշեցնենք, որ Յանուկովիչի մահվան լուրը տարածում է գտել այն բանից հետո, երբ Մայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Յանուկովիչը մահացել է Ռոստովի հիվանդանոցներից մեկում՝  սրտի կաթվածից: 

Չնայած այս լուրերին Lifenews.ru-ն արդեն հաղորդել է, որ Ռոստովի սրտաբանական կենտրոնում հերքել են Յանուկովիչի հոսպիտալացման մասին լուրերը: Կլինիկան, որտեղ ըստ ուկրաինական ռադիկալ ԶԼՄ-ների հաղորդման մահացել է Վիկտոր Յանուկովիչը, պաշտոնապես հերքել է տարածված լուրերը՝ ավելացնելով, որ նա երբեք էլ իրենց մոտ բուժում չի ստացել. «Վիկտոր Յանուկովիչը մեր հիվանդանուցում երբեք բուժում չի ստացել»: Ես չգիտեմ՝ ինչպես է այժմ դասավորվում նրա ճակատագիրը»,-այս մասին նշել է բժշկական գիտությունների պրոֆեսոր, Ռոստովի շրջանի գլխավոր սրտաբան Ալեկսանդր Դյուժիկովը, ում կլինիկայում իբր մահացել էր Յանուկովիչը: Լուրերը հնարավոր չի եղել հաստատել Ուկրաինայում նաև Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունում: «Մեզ լուրեր չեն հասել Յանուկովիչի մահվան մասին: Մենք չենք կարող հաստատ նշել, թե որտեղ է նա գտնվում այս պահին: Այնուամենայնիվ, ինքը՝ Յանուկովիչը, Դոնի Ռոստովում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այստեղ նա մտերիմ ընկեր ունի,- այս մասին նշել է դեսպանատան աղբյուրը: Ինչպես հայտնի է, Յանուկովիչը մտերմիկ հարաբերություններ ուներ նախկին նահանգապետ Վլադիմիր Չուբայի հետ, այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ Յանուկովիչը նրա մոտ է»:

Նշենք, որ համացանցում, հատկապես ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից, արդեն տարածում է գտել է  «մահացած» Յանուկովիչի լուսանկարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին