▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը. Փայլանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան։ 

Ermenihaber-ի փոխանցմամբ, հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Փայլանը հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի գլխավոր դիվանագետին.

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
  • Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:
  • Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
  • Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
  • Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
  • Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
  • Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
  • Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին