▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Արցախում

Դիտեք նաև՝ 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է՝ մասնակցելու մայիսյան Եռատոնի միջոցառումներին։

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել ենք մայիսյան Եռատոնի առթիվ տիկնոջ հետ Արցախ ժամանած ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Համաձայն պետական արարողակարգի՝ նախ այցելել ենք մայրաքաղաքի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Ապա հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

Մեր խոնարհումն ենք բերել նաեւ Շուշիի Տանկ-հուշարձանին եւ բերդաքաղաքում նրա հավերժ ներկայությունը հավաստող սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Դիտեք նաև՝ Ի՞նչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին