Կանանց գրեթե կեսը և տղամարդկանց 1/3-ը խնդիրներ է ունենում անկողնում: Կուտակված սթրեսները, հոգնածությունը, լարվածությունը, ժամանակ չունենալը ոչնչացնում են սեռական ցանկությունը և օրգազմը: Երբեմն սեռական ցանկության նվազում տեղի է ունենում հորմոնալ խախտումների ակմ տարբեր դեղամիջոցներ օգտագործելու հետևանքով: Մասնագետները չեն սիրում սեքսուալ հոգեբանության մեջ ինչ-որ դատողություններ անել` հիմք ընդունելով սեռական մերձեցումների քանակը: Նրանք նաև չեն սիրում թվեր նշել, թե շաբաթական քանի անգամ մերձեցումն է նորմալ:
Սեռական ձգողականությունը կարելի է համեմատել ախորժակի հետ: Այստեղ յուրաքանչյուրն ունի իր նախընտրությունն ու ճաշակը: Փորձեք ձեր սեռական կյանքն ավելի հետաքրքիր դարձնել` նոր դիրքեր, նոր հնարքներ: Ընտանեկան զույգերի թիվ մեկ թշնամին սովորությունն է: Պետք չէ կառչած լինել ինչ-որ բանից, անհրաժեշտ կյանքում հետաքրքրություն մտցնել:
Մի ամաչեք արտահայտել ձեր զգացմունքները համբույրի, շոյանքների միջոցով: Կարող եք ին-որ մի բան կարդալ ինտիմ թեմաներով: Էրոտիկ գրականություն խթանիչ ազդեցություն կունենա, կօգնի զարգացնել ձեր երևակայությունը: Ազատվեք դեպրեսիայից, սթրեսները նվազեցնում են սեռական ակտիվությունն ու ցանկությունը: Ուշադիր եղեք նաև այն դեղերի նկատմամբ, որոնք ընդունում եք: Որոշ դեղահաբեր կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր սեռական կյանքի վրա:
Ամենակարևորը` անկեղծ եղեք ձեր զուգընկերոջ հետ, պատմեք նրան ձեր խնդիրների և մտահոգությունների մասին, սեռական կյանքում եղած բացերը պետք է միասին լրացնել: