▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս խուսափել գրիպից և դրա բարդություններից

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին:  Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105:  

Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:  

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

  • եթե հիվանդ եք, մնացե'ք տանը,

  • եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,

  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

  • հագնվե´ք եղանակին համապատասխան,

  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

  • հետևե´ք անձնական հիգիենային:

Առողջապահության նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին