▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես զարմացնել տղամարդուն անկողնում

Տղամարդիկ սիրում են, երբ իրենց զարմացնում են, անակնկալ մատուցում: Սիրած կնոջ հետ անցկացրած մեկ գիշերը մեծ նշանակություն ունի տղամարդու համար, ահա թե ինչու են տղամարդիկ պատրաստ այդքան խենթ քայլերի` հանուն սիրելիի: Երբեմն կանայք էլ կարող են խենթ ու համարձակ քայլերի դիմել հանուն իրենց տղամարդկանց: Անակնկալների շարքում պետք է անպայման դիտարկել սեքս-անակնկալներն ու անկողնային մի քանի խորամանկություններ:

Անսպասելիորեն զամացնել տղամարդուն սեքսի ժամանակ

Միայն այն տղամարդը, որն ապրում է ձեզ հետ, կարող է իմանալ ձեր սեքսուալ բիոռիթմերը, դրա համար էլ սեքսը դառնում է մի տեսակ կանխատեսելի ու միօրինակ: Օրինակ` դա հաստատ է, որ սեքսը կլինի երեկոյան, երբ ձեր ամուսինը տուն կգա, կընթրի և ցնցուղ կընդունի: Ստացվում է սեքսի անհետաքրքիր գրաֆիկ: Դրա համար էլ անսպասելի սեքսը կթարմացնի ու նոր լիցք կհաղորդի ձեր տղամարդուն:

 

Անկողնում զարմացրեք տղամարդուն թեթև դիմադրությամբ

Իր բնույթով տղամարդը միշտ որսորդ է եղել: Դրա համար էլ նա սովոր է միշտ ստանալ այն, ինչ ցանկանում է: Սեքսում նույնպես ամեն ինչ այդպես է: Դրա համար էլ բեմադրված դիմադրությունն ավելի կգրգռի ձեր տղամարդուն: Փորձեք միանգամից չտրվել նրան, այլ մի փոքր խաղալ նրա հետ: Թող նա իրեն զավթող տիրակալ զգա:

 

Էքսպերիմենտների դիմեք և զարմացրեք ձեր տղամարդուն

Յուրաքանչյուր տղամարդ իր սեռական ֆանտազիաներն ու գաղտնի երազանքներն ունի, որոնք իրականացնելով դուք նրանք մեծ անակնկալ կմատուծեք: Կարևորը ձեր զուգընկերոջն այդ մասին նախապես չասելն է. այդ ժամանակ ազդեցությունը կլինի ավելի ուժեղ, ձեր տղամարդը կսկսի ձեզ ավելի շատ վստահել ու պատմել իր ցանկությունների ու երազանքների մասին. և միգուցե դրանց իրականացումը ձեզ էլ շատ դուր գա:

 

Դուք շատ կզարմացնեք ձեր տղամարդուն, եթե հետաքրքրվեք նրա նախասիրություններով

Փորձեք նրա համար հետաքրքիր զրուցընկեր դառնալ. թող դա լինի քաղաքականության, մեքենաների կամ էլ ֆուտբոլի մասին: Բայց ձեզ փորձագետի տեղ մի դրեք, եթե դուք իրականում ոչ մի բան չգիտեք: Հիշեք` տղամարդիկ սիրում են սովորեցնել կանանց, դրա համար էլ անընդհատ տարբեր հարցեր տվեք նրան: Բայց չափը չանցնեք` չափազանց հիմար հարցեր տալով: Տղամարդուն զարմացնելու համար պետք է, որ դուք էլ ձեր կարծիքն ունենաք:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին