▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպիսի՜ ժողովրդավարություն». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՀԱՅԿԱԿԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Այսպիսով, շուտով կնշանակվի, օ՛յ ներեցեք՝ «կընտրվի» նոր գլխավոր դատախազ՝ բռնապետիկ-վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Պատկերացնո՞ւմ եք, ՔՊ-ականները հանդիպել են թեկնածուի հետ, հարցեր տվել և հավանություն տվել նրա թեկնածությանը՝ ներկայացնելով նրան որպես ՔՊ թեկնածու։ Ինչպիսի՜ ժողովրդավարություն։ Չէ՞ որ նրանք կարող էին և մերժել թեկնածությունը։ Պատկերացնում եմ այդ հանդիպման ընթացքում ՔՊ-ականների քծնողական ժպիտները, իրենց ստրկատերի դատախազի թեկնածուի առջև։ Այն, որ ՔՊ-ականները հլու-հնազանդ «հավանություն» պետք է տային, կարծում եմ՝ ոչ ոք չէր կասկածում։ Հարցս ուղղում եմ իրենց քաղհասարակություն անվանողներին։

Հարգելինե՛րս, դուք անգիր արած կրկնում եք, թե ինչ է ժողովրդավարությունը, որ այն առաջին հերթին ենթադրում է իշխանության թևերի տարանջատում։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերում, երբ գործադիրի ղեկավարի օգնականը թելադրում է քննիչին, թե ինչպես կազմի մեղադրանքը։ Ձեր երազած ցանկացած ժողովրդավարական երկրում նման դեպքը կառավարության հրաժարականի պատճառ կհանդիսանար և առաջին հերթին այն կպահանջեր քաղհասարակությունը։ Ահա թե ինչպիսին է հայկական «ժողովրդավարությունը»՝ իր քաղհասարակությունով։ Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը՝ Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին