▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին էր Անահիտ Սիմոնյանը տարիներ առաջ, երբ հանդես էր գալիս «Շիկեր» խմբում

Երգչուհի  Անահիտ Սիմոնյանի պնդմամբ Անի Քոչարն օգտագործել է իր հին լուսանկարը և ֆոտոշոփի օգնությամբ այն միտումնավոր տգեղացրել:

Asekose.am-ի թղթակիցը  զրուցել էր Անահիտի հետ` վերջինիս ֆեյսբուքյան սկանդալային գրառումների  վերաբերյալ.

«Ինչպես միշտ Անի Քոչարն իր խղճուկ ոճի մեջ է: Նա դա արել է միայն նրա համար, որ իր ամսագիրը վարկանիշ ձեռք բերի:Ես պարզապես խոսքեր չունեմ իրեն ասելու և անհամբեր սպասում եմ իր զանգին»:

Արդեն ներկայացրել ենք նաև Անի Քոչարի պատասխան գրառումը.

«Մի առիթով մի շատ «հայրենասեր» երգչուհու եմ ասել, նույնն այժմ եմ կրկնում. գնացեք մոմ վառեք, որ տեսակով այսպիսին եմ, թե չէ, որ այն ամենը, ինչ գիտենք ձեր մասին և այն բոլորը, ինչ ունենք ձեռքի տակ, հրապարակեինք, հաստատ նվազագույնը բնակության վայրը կփոխեիք: Խղճում եմ ձեր երեխաներին, և հանուն նրանց ներողամիտ գտնվում. շարունակեք ապրել ձեր դիմակներով, և ձեռքներդ մեղվի փեթակը մի մտցրեք....»:

Թեև ներկայումս համացանցը ողողված է Անահիտ Սիմոնյանի տարբեր տարիների վաղեմության լուսանկարներով, առաջարկում ենք  դիտել նաև նրա մասնակցութամբ տարիներ առաջ նկարահանված տեսահոլովակը: Այստեղ նա դեռ առաջին քայլերն է անում հայկական շոու-բիզնեսում հաստատվելու համար և հանդես է գալիս «Շիկեր» խմբում: Հիշեցնենք, որ Անահիտն իր հարզացրույցներում գրեթե միշտ հայտնել է այն տեսակետը, որ զղջում է տվյալ խմբում ներկայանալու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին