Ինչպիսի՞ն պետք է լինի իրական քաղաքացիական հասարակությունը:
1. այն պետք է ունենա զարգացած ազատակամություն և ժողովրդավարություն
2.քաղաքացիների իրավունքների պաշտպանություն
3.քաղաքացիական կուլտուրայի բարձր մակարդակ
4.ազգաբնակչության կրթական բարձր մակարդակ
5.ինքնակառավարում
6.հասարակական կարծիքի ազատ ձևավորում
7.բազմաշերտ տնտեսություն
8.ուժեղ սոցիալական քաղաքականություն
9.այն ձևավորող մարդկանց և հասարակական կառույցների ազատ մրցակցություն
Ունե՞նք այսօր մեր երկրում այս գործոնները: Պատասխանը հստակ է՝ՈՉ: Եվ ողջ օրը հրապարակներում գոռալու փոխարեն ճիշտ չէր լինի գիտակցեինք, որ հենց սրանում է կայանում մեր բուն խնդիրը և ամբողջովին նվիրվեինք այդ գործին: Կայացած քաղաքացիական հասարակությունը քաղաքականության հիմքն է նաև, այն մի օղակ է, որը և քաղաքականության մեջ է, և ոչ: Կայացած քաղաքացիական հասարակությունն է հանդիսանում կառավարության հակակշիռը և ապահովում է պետության քաղաքական-տնտեսական զարգացումների ճիշտ բալանսը: Ուստի, այսօր մեր համար մեկ հրամայականը այդ օղակի կայացումը պետք է լինի և պետք չի այնքան միամիտ լինել, որ մի քանի ակտիվիստական և նախաձեռնողական խմբերի ետևում չտեսնենք այս ամենից հեռու կանգնած լուրջ ժողովրդական զանգվածը:
Ինչպիսի՞ն պետք է լինի իրական քաղաքացիական հասարակությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet