▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքա՜ն արժանապատիվ է ստացվել նրանց կյանքը. ադրբեջանցիները Սոլովյովին նկար են ուղարկել

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է կատարել այն մասին, թե ինչպես է մի երիտասարդ ադրբեջանցի իրեն ուղարկել հայ կամավորների լուսանկարը, ապա փորձել ծաղրել, թե Արցախում ծերերն են կռվում

Ես մտածեցի՝ ինչքա՜ն արժանապատիվ է ստացվել նրանց բոլորի կյանքը․ Սոլովյով

«Ահա նամակագրության ևս մեկ դրվագ երիտասարդ ադրբեջանցին գրում է ինձ և ծիծաղում է այն բանի վրա, որ Արցախում կռվում են միայն ծերերը, և ուղարկում է լուսանկար։ Եվ ճիշտ է՝ «հայրերի դասակ»։ Եվ ես մտածեցի՝ ինչքա՜ն արժանապատիվ է ստացվել նրանց բոլորի կյանքը՝ Արցախի այս տարեց զինվորների, և եթե Աստված տանի նրանցից որևէ մեկին, դա դափնե պսակ կլինի նրանց կյանքին, որովհետև չկա ավելի մեծ սեր, «Քան այն, երբ ինչ-որ մեկը իր կյանքն է դնում իր ընկերների համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին