▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքա՞ն պիտի քո գարշահոտով փչացնես հայ-ռուսական հարաբերությունները. Աշոտյանը` Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նայեցի Պուտին-Փաշինյան այսօրվա հեռախոսազրույցի հաղորդագրությունները՝ թե ռուսական, թե հայկական կողմից:

Ինչքա՞ն անինքնասեր ոչնչություն պիտի լինես, որ քո երկրի և ժողովդրի ամենադաժան ու ամենակարևոր հիշատակի օրը չհամբերես, որ քեզ զանգեն, այլ դու կիսատ-պռատ ռուսերենով մի քանի նոր ոռմտնոցի սովորես ու ինքդ զանգես շուտասելուկի պես արտասանելու համար:

Ինչքա՞ն պիտի քո գարշահոտով փչացնես հայ-ռուսական հարաբերությունները, որ դիմացինդ, կրկին համոզվելով, թե դու ինչ тряпка ես, քեզ անգամ չցավակցի այս օրվա կապակցությամբ:

Հայոց ցեղասպանության օրը կերուխումով նշող դավաճան վիժվածք»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր` ապրիլի 24-ին, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին