▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինֆեկցիա ջրի՞ց. «Ժողովուրդ»

Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով հոսպիտալացված քաղաքացիներից մի քանիսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գեւորգյանից. «Իսկ մյուսների առողջական վիճակը լավանում է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով 14 քաղաքացի հոսպիտալացվել էր: Նրանց թվում կային նաեւ դպրոցահասակ երեխաներ: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Քաջարանի ստացիոնար նմուշառման կետերից մանրէաբանական հետազոտության համար կատարվել է խմելու ջրի 12 նմուշառում եւ առաջնային ցանցում մնացորդային քլորի որոշում:  Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում եւ միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: Հետազոտությունները եւ հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Հեղինակ` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին