Հայտնի իտալացի երգչուհի InGrid-ը հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունեցավ երեւանյան Yans ակումբում: Համաշխարհային համբավ ունեցող աստղը և ուկրաինական «X-factor» հեռուստաշոուի աստղ Յուլիա Պլակսինան Հայաստանում հանդես եկան համատեղ ծրագրով ամբողջ երկու օր` փետրվարի 15-ին և 16-ին: Երգչուհիներին լսելու համար հավաքվել էր մայրաքաղաքային բոմոնդը:
Շոուն անմոռանալի էր. նույնիսկ Յուլիա Պլակսինան եւ հայ երգիչԱնդրեն զույգերգով հանդես եկան, իսկ InGrid-ը դահլիճում ներկա գտնվող տղամարդկանց հրավիրում էր բեմ, իր հետ կրքոտ տանգո պարելու: Եվ ո՞ր մի հայ տղամարդ ի զորու է բաց թողնել այդպիսի հնարավորություն: Հմայված երկրպագուներից մեկն այնքան տարվեց, որ իր ձեռքերի մեջ առավ երգչուհուն եւ հմայված ամբոխի առաջ պարպտույտ արեց:
Հետաքրքիր է, որ InGrid-ը Հայաստանում գտնվելու երկու օրերի ընթացքում հասցրեց սովորել մի քանի հայկական բառ'«շնորհակալություն», «բարև ձեզ» և այլն:
Այս մասին գրում է style.news.am-ը: