▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնակազմակերպման հավաք Մաշտոցի պուրակում

Մի շարք հասարակական գործիչներ, մտավորականներ և ակտիվիստներ նախաձեռնել են ազգային նպատակների և խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց: Այս մարդկանց խումբը  Նախախորհրդարանի անդամներից են` իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը,  սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, լուսանկարիչ, բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, հասարակական ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը, սիստեմային վերլուծաբան Նիկիտա Զարոբյանը և  ուրիշներ, տեղեկացնում է «Էկոլուր»-ը:

Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը, ժամը 18:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք, որի ընթացքում նախատեսվում է.

ա) ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները, 

բ) քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հեռանկարը նոր որակի պետության ստեղծման գործընթացի համատեքստում, 

գ) սկսել Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ցուցակագրումը,

դ) պատասխանել քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին