▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնապաշտպանության նպատակով դատավորները զենք կստանան

 

 

Հայաստանում դատավորները պաշտոնավարման ընթացքում կստանան հաշվեցուցակային զենք. այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

 

 

 

 

«Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը», - ասված է նախագծում:

 

 

 

 

 

 

 

 

 

Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը: Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին