▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությունից առաջ ասել է. «Մեկ ամիս առաջ ընկերս էր կախվել, հիմա էլ՝ ես»

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավրոս թաղամասի Բաղրամյան փողոցի 16 տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի քաղաքացի:

Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ոստիկանները նշված սեփական տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել են 32-ամյա Ս. Շմավորնյանի դին՝ կախված վիճակում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ նախօրեին Ս. Շմավոնյանը ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, իսկ այսօր առավոտյան կնոջ մորեղբոր տղան զանգահարել է նրան և փորձել պարզել վիճաբանության պատճառը: Նա պատասխանել է. «Մեկ ամիս առաջ Դարպաս գյուղում անասնապահ ընկերս է կախվել թոկով, հիմա էլ ես եմ կախվելու՝ լավ մնացեք, ես գնում եմ»: Ու արդեն այսօր կեսօրին հայտնաբերվել է նրա դին:

Ինքնասպանություն գործած տղամարդը ուներ երկու երեխա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին