▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինտեր»-ում շարունակում են հայկական երգարվեստին ծանոթանալ՝ ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի

Իտալական «Ինտեր»-ը շարունակում է հայկական երգ-երաժշտությունների ներքո Հենրիխ Մխիթարյանի մասին տեսանյութեր ներկայացնել։

Օրեր առաջ ակումբը Արամ Ասատրյանի երգի ներքո էր Մխիթարյանի մասին տեսանյութ հրապարակել, հետո՝ «Տարան-տարան» երաժշտության ֆոնին։

Այսօր կրկին իտալական ակումբը տեսանյութ է հրապարակել՝ կրկին «Տարան-տարան»-ի ներքո։ 

«Մխիթարյանից մաքուր դաս։ Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- տեսանյութին կից գրել են ակումբից։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին