▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ. Նաիրա Զոհրաբյան

Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբնանն՝ անդրադառնալով այսօր՝ «Էրեբունի պլազա»–ում տեղի ունեցած կրակոցներին։ Նա մասնավորապես գրել է.

«Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ։ Երբ այլևս ամեն օր ասում էինք, որ ատելության ու անհանդուրժողականության այս մթնորոլտը վտանգավոր է, իմ որոշ գործընկերներ ԱԺ ամբիոնից մի իդիլիական սյուժե էին ներկայացնում անսահման երջանիկ հետհեղափոխական քաղաքացու մասին, ով երջանիկ քայլում է փողոցներով, ու որ բակերում, սրճարաններում եւ փաբերում բոլորը միմյանց շնորհավորում են հետհեղափոխական աննախադեպ այս երջանկության համար:

Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից ատելությունն ու ագրեսիան իջնելու է իրական կյանք, մեզ պատասխանում էին, թե մենք պարզապես չենք ուզում տեսնել նոր Հայաստանի դրախտային հովվերգությունը: Քիչ առաջ ավտոմատով զինված անձը մուտք է գործել «Էրեբունի պլազա» ու պատանդ առել քաղաքացիների: Ու այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, թե՞` Նաիրա Զոհրաբյանի: Սա այլևս աղետ է, որը արդեն չգիտեմ ինչպես է հնարավոր կասեցնել: Եվ հնարավո՞ր է արդյոք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին