▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականացվել են բռնություններ, հանձնաժողովի անդամների կողմից մասսայան լցոնումներ և ՈՉ-ի ընտրաթերթիկների գողություն

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի տվյալների հավանական կեղծարարական մեխանիզմների կիրառումը ակնկալում էր Հայաստանի ողջ քաղաքական-հասարակական դաշտը և շնորհիվ մի շարք համարձակ և հնարամիտ մարդկանց առկա են հստակ փաստեր, որոնք վկայությունն են այն բանի, որ իրականացվել են բռնություններ, հանձնաժողովի անդամների կողմից մասսայան լցոնումներ և ՈՉ-ի ընտրաթերթիկների գողություն, 10000 դրամի չափով ընտրակաշառքի բաժանում, որի պատճառով սահմանային լարվածության մեջ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերից պահումներ են արվում 10000 դրամի չափով։ Մի խոսքով, առկա է տեսանյութերի մի մեծ քանակ, որը կասկասի տակ է դնում հանրաքվեի լեգիտիմությունը։ Եվ այս առիթով հստակ առկա է ԵԽԽՎ դիտորդների եզրակացությունն այն մասին, որ հանրաքվեն պետք է անվավեր ճանաչվի։ 
Հարց-ինչ անել"
Պատասխան- բոլոր այն անձինք, ովքեր ի պաշտոնե կամ ոչ ի պաշտոնե ձեռքի տակ ունեն այդ տեսանյութերը, պետք է դատախազություն դիմեն և մինչև վերջ հետամուտ լինեն, որ հանցագործները կրեն օրենքով նախատեսված պատիժները։ Հարկավոր է միջնորդության պահանջով դիմել բոլոր այն դիտորտական կազմակերպություններին, ովքեր բացասական գնահատական են տվել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։ Եթե այս ամենը չարվի, ուրեմն հանրաքվեի գործընթացի մեջ ներգրավված քաղաքական և հասարակական ուժերը պարապուրդի են մատնված։ Թեև Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը պաշտոնական ներգրավվածություն չի ունեցել հանրաքվեի վերահսկողության գործընթացում, ես ինքս կուսակցության անունից համապատասխան դիմում-պահանջներ կհղեմ համապատասխան մարմիններին, սակայն գլխավոր անելիքը նրանցն է, ովքեր դե յուրե ներգրավված են եղել գործընթացի վերահսկողության մեջ։

Անի Զախարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին