▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցի պատգամավորը 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

ISNA գործակալությունը հայտնում է, որ իրանական խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն երկրի Մեջլիսում իր ելույթի ժամանակ խոստացել է 3 միլիոն դոլար պարգեւատրություն ցանկացած մեկին, ով կկարողանա սպանել ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Նա խոստացել է պարգեւը փոխանցել անձամբ եւ առձեռն:

Ահմադ Համզեն հայտարարել է, որ խոսում է Իրանի Քերման նահանգի բնակչության անունից, որտեղ ծնվել էր ամերկյան օդուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

«Քերմանի բնակչության անունից ես հայտարարում եմ, որ բոլոր քերմանցիները հաջա Ղասեմի զինվորներն են: Մենք կվճարենք 3 միլիոն դոլար այն խիզախին, որը կկարողանա սպանել Թրամփին»,-ասել է նա:

Համզեն չի հստակեցրել, թե իր այս հայտարարությունը արդյոք պաշտպանու՞մ է Իրանի ղեկավարությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին