▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի ԱԳ նախարարը հերքում է Մեծամորի ատոմակայանի՝ Արաքս գետը ռադիոակտիվ նյութերով աղտոտելու վերաբերյալ մտահոգությունները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը կարող է ռադիոակտիվ նյութերով աղտոտել սահմանային Արաս գետը, գրում է Tasnim-ը։

Օրենսդիրի հարցին ի պատասխան՝ Ամիրաբդոլլահյանը հերքել է Արաս գետի ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ մտահոգությունները:

2022 թվականի օգոստոսին ադրբեջանական Trend News-ը գրել էր, իբրև թե Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12 000-16 000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին