▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Այս ընթացքում՝ 17,30-ի դրությամբ 45 բեռնատար է հատել մեր սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։ Գրել է ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում:



«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաեւ ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որեւէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։

Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- գրել է Լիանա Եղիազարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին