▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր ահաբեկիչները սպանվել են. զոհվել է 12, վիրավորվել` 42 մարդ

Իրանի խորհրդարանում եւ Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Իրանի արդարադատության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 42-ի: Mehr գործակալությունը հայտնում է, որ խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են:

Տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված անձինք հարձակում են գործել Իրանի խորհրդարանի վրա և պատանդներ վերցրել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին