▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանն Ադրբեջանի հայտարարությունն անպատասխան չի թողնելու, իսկ պատասխանը լինելու է հստակ գործողությամբ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ըստ արբեջանական լրատվամիջոցների` ԱՀ խորհրդարանի այսօրվա նիստում բարձրացվել է ԻԻՀ պաշտոնյաների կողմից Ադրբեջանին սպառնալու հարցը, որի պատճառը Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերություններն են: Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, ելույթ ունենալով, նշել է, որ Իսրայելի վարչապետի` Բաքու այցին հաջորդած իրանական «ագրեսիան» հանդեպ Ադրբեջանի չպետք է անպատասխան թողնել: Պատգամավորը, պատասխանելով ԻԻՀ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ Իրանը չի կարող հանդուրժել Ադրբեջանի` Իսրայելի հետ մերձենալը, ասել է. «Եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, քարտեզից կջնջենք, փոխարենը 5 պետություն կստեղծենք»:

Իրանն այս հայտարարությունն անպատասխան չի թողնելու, և հավանաբար պատասխանը չի լինելու հայտարարությամբ, այլ լինելու է հստակ գործողությամբ: Իրանի հետ սպառնալիքների լեզվով նույնիսկ Ամերիկան չկարողացավ խոսել, ուր մնաց, թե Ադրբեջանը կարողանա:

Արտյոմ Տոնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին