▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել է

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, բուժման դեպքեր են գրանցվել տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ղոմում, Գիլյանում, Սպահանում, Գոլեսթանում, Մարքյազիում, Հորմոզգանում և Քերմանշահում:

Ինչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, 30 հիվանդ ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել միայն Ղոմում: Իրանի փոխանախագահ Էսհակ Ջահանգիրին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքար են մղում երկրում կորոնավիրուսի տարածման դեմ:

Երկրում վիրուսից մահացության դեպքերը վերջին տվյալների համաձայն 19-ն են, վարակակիր է հանդիսանում 139 մարդ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ հիվանդացության առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: COVID-19 վիրուսը հայտնաբերվել է Միլանից վերադարձած կնոջ մոտ:

Բացի այդ, կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերն են արձանագրվել Պակիստանում:

Հաղորդվում է, որ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 400-ի, Հարավային Կորեայում՝ 1146-ի, Չինաստանում գերազանցել է 80 000-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին