▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավական դիրքորոշում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը շատ նուրբ հարց է, քանի որ նշված գործով տեղի է ունեցել անդառնալի կորուստ: Ես դա շատ լավ եմ հասկանում, քանի որ ես նույնպես ապրել եմ իմ հարազատի անդառնալի կորուստը: Գտնում եմ, որ սխալ է լրատվամիջոցների այնպիսի գործունեությունը, երբ տարբեր լրատվամիջոցներ պաշտպանում են տարբեր կողմերին: Նման իրավիճակում առկա է ԶԼՄ-ների կողմնակալ դիրքը: Այս նուրբ հարցը լուսաբանելու համար անհրաժեշտ է բացառապես իրավական տեսակետից բազմակողմանի քննություն: Ինչ վերաբերում է տեսանյութի վերաբերյալ իմ կարծիքին, ապա ցանկանում եմ նշել, որ նախաքննության մարմինը պետք է հիմնականում որակեր, թե Բուդաղյանների գործողություններում արդյո՞ք առկա է ՀՀ քրեական օրենսգրի 147-րդ հոդվածով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը՝ մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը.-խմբ.) նախատեսված հանցակազմ: Որակեր՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործողություններում արդյո՞ք առկա է ՀՀ քրեական օրենսգրի 107 եւ 108-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմ (Հոդված 107՝ Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը: Հոդված 108՝ Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը.-խմբ.): Վերը նշվածի վերաբերյալ ճիշտ որակում տալու համար անհրաժեշտ է պարզել, թե միջադեպը տեղի է ունեցել Սուրիկ Խաչատրյանի սեփականություն համարվող տարածքու՞մ, թե՝ ոչ: Ինչպես նաեւ պետք է որոշել՝ Տիգրան Խաչատրյանի գործողությունները կատարվել են անհրաժեշտ միջոցների սահմանազանցմա՞մբ, թե՝ ոչ: Այս երկու հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունենալուց հետո միայն կարելի է սպասել ճիշտ հանգուցալուծմանը: Իսկ լրատվամիջոցների կողմից ենթադրություններ, կանխակալ կարծիքներ տպագրելը համարում եմ կոպիտ սխալ:

 

Ռուբեն Այվազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին