▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշխատակիցների 11-օրյա գործադուլն ավարտվեց իրենց գործուն ջանքերով` ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը բանակցել են կոմբինատի ղեկավարության և ցուցարարների հետ ու հասել արդյունքի, սակայն իրականում իրավիճակը հանգուցալուծվել է գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի շնորհիվ, որտեղ տնօրենը սպառնացել է անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած դրա ետևում։ Իշխանությունն էլ որոշել է առաջ ընկնել և հարցը կարգավորել: Ըստ որոշ լուրերի, իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել աշխատողների ընդվզումը:
Բանն այն է, որ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, և իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ: Վարչապետի աշխատակազմից էլ փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից և հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Մի խոսքով, տարբեր շահեր են համընկել: Մյուս կողմից, տարօրինակ է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել: Երեկ Խուդոլին հայտարարեց. «Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և ՀՀ-ի համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին