▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց հեղափոխական հայտարարած որոշ ուժեր քուչեքում, ռեստորաններում բանակցում են Հանրապետականի հետ. Փաշինյան

 

 

Էրեբունի թանգարանի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10–ին, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական ուժերի մասին, որոնք, նրա խոսքով, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ–ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը։ 

«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, և այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք,  մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,– ասաց Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

Վարչապետի խոսքով՝ դրանք այն ուժերն են, որոնք միայն հեղափոխության հաղթանակից հետո միացան հեղափոխությանը։

«Հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, իսկ մինչեւ այդ հեղափոխության դեմ խոսում էին, ասում էին՝ Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք, մեր երկրի կայունությունը խաթարում եք։ Հիմա էլ ընկել են հանրապետականի զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են։ Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը հանրապետականի զորացրված հեղափոխականների վրա է, դուք ընդհանրապես ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին։ Հրապարակներից հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, գնում են, թաքուն հավաքվում են, ասում են՝ եկեք հավաքվենք, դրանց գցենք, հեղափոխությունը հեչ անենք։ Չի ստացվի, ձեր ջախջախիչ պարտություն է սպասվումում, որովհետեւ ժողովուրդն է  ձեզ մատնելու պարտության։ Սթափվեք, գժուկներ, սթափվեք»,– ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ էս մարդը իր բնակարանը գրավ է դրել, որ կինո նկարի...Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Սթափվեք, գժուկներ, սթափվեք...Նիկոլ Փաշինյանի ակնարկը

Դուխներդ տեղն ա՞. վարչապետը՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին