▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ եթե հրապարակվի Ձեր եւ ԱԱԾ պետի խոսակցությու՞նը. Շուշան Սարդարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետին հարց ուղղեց պատգամավորներ – կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի՝ Խաչատուրովին վերաբերող հատվածին։ Սարդարյանը հարցրեց. «Ձեզ հետ խոսե՞լ են և ո՞րն է եղել ձեր պատասխանը»։

 

 

 

 

 

 

 

Վարչապետը պատասխանեց. «Երբ ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, հստակ խնդիր եմ դրել, որ չպետք է լինեն անձեռնմխելի անձինք, պետք է գործերը քննվեն օրենքի տառին համապատասխան։ Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձում են ինձ հետ ճշտել։ Ես տեղեկանալով՝ ասել եմ, որ եթե գործի քննության շահերից ելնելով՝ պետք է որևէ մեկին կալանավորել, ուրեմն պետք է այդ միջնորդությունը ներկայացվի»։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին