▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ եթե որոշեք ձեր ոստիկանական մահակներն ու հատուկ միջոցները կիրառել՝ չմոռանաք ձեր զոհված ընկերներին.Արտակ Զաքարյան

Այսօր, միակ բանը, որ ակնկալվում է ոստիկանությունից՝ քաղաքացիական ակցիաների խաղաղ բնույթն ու կարգուկանոնը հսկելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նակին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Պարոնայք ոստիկաններ,

Դավաճան Նիկոլից ցանկացած հրաման ստանալիս, միշտ հիշե՛ք, որ դուրս եք գալու նաև ձե՛ր արժանապատվության համար պայքարող մարդկանց դեմ։

Դուք ունեք արժանապատվություն, Հայի արժանապատվություն։ Ձեր երակներում հոսում է Հայի արյուն, ձեր առջև կանգնած են ձեր քույրերն ու եղբայրները։ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում կանգնած են մեր ազգի լավագույն մասը, նրա սերուցքը՝ ամենագիտակից, նվիրյալ ու սրտացավ մարդիկ։

Այսօր, միակ բանը, որ ակնկալվում է ոստիկանությունից՝ քաղաքացիական ակցիաների խաղաղ բնույթն ու կարգուկանոնը հսկելն է։

Իսկ եթե այնուամենայնիվ որոշեք ձեր ոստիկանական մահակներն ու հատուկ միջոցները կիրառել՝ չմոռանաք ձեր զոհված ընկերներին, մեր 5000-ից ավելի զոհերին, վաճառված Հայրենիքն ու դավադիր իշխանություններին։

Աստված թող լինի ձեզ դատավոր։ Խաղաղ ծառայություն եմ մաղթում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին