▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ պատճառ կա՞ չպահպանելու. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ պորտֆելները պահպանելու մասին

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մինչ կառավարության  նիստն անդրադարձել է վարչապետի հրաժարականի մասին լուրին: Պատասխանելով հարցին, թե Դաշնակցությունը կպահպանի իր պորտֆելները, ասաց՝ «իսկ պատճառ կա՞ չպահպանելու»:

Արծվիկ Մինասյանի խոսքով` ինքը տեղյակ չէ ՀՀ վարչապետի հրաժարականի և կառավարության լուծարման մասին լուրերից:

Վարչապետի հրաժարականի լուրը մեկնաբանեց նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Վերջինիս խոսքով` ինքն էլ մյուսների նման մամուլից է տեղեկացել այդ մասին:

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ազատվելու է պաշտոնից և նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Կարապետյանը, ով արդեն Մոսկվայից ժամանել է Երեւան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին